Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիր...

Աբու Դաբիի իշխանությունները հայտարարել են, որ Հաբշանի գազամշակման համալիրում ՀՕՊ համակարգերի կողմից հաջողությամբ ոչնչացված արկի բեկորների ընկնելու հետևանքով տարածքում մի քանի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։

Միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել ԱՄԷ-ի 2 քաղաքացի և Հնդկաստանի 1 քաղաքացի։

 Համալիրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, մինչ իրականացվում է իրավիճակի լիարժեք գնահատում։

Իր հերթին The Associated Press-ը հաղորդում է, որ ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը գործում է Իրանի կողմից արձակված հրթիռների դեմ։

Հայտարարությունը հրապարակվել է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի կնքումից մի քանի ժամ անց։

Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Քուվեյթը ևս հայտնել է իր նավթային և էներգետիկ օբյեկտների վրա հարձակման մասին։