Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությ...

Tesla ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում՝ սարքավորումների անբավարարության պատճառով, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով:

Այս մասին հայտնել է  Reuters գործակալությունը:

Նշվում է, որ արտադրությունը գրեթե ամբողջությամբ կդադարեցվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը: