Տեսանյութ․ Քաղաքացիներին տանում են ոստիկանութ...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Քարահունջի համայնքապետի խափանման միջոցի ընտրության հարցը։ Դատարանի բակում  են հավաքվել Քարահունջի համայնքապետին սատարող քաղաքացիներ, սյունեցիներ: լրագրողների հետ ունեցած զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վստահեցրեց  մարդկանց գիշերն ուշ ժամի մի քանի անգամ տարել են ոստիկանություն, ստիպել ու ճնշել, որ եթե ցուցմունք չտան, իրենց կդատեն:

«Մենք սկզբունքրեն էլ երբեք մեզ թույլ չենք տա թե՛ աշխատողներին, թե՛ որևիցե քաղաքացու կաշառք տալ ու պահանջել, որ մեզ քվեարկեն։ Սա դեմ է մեր թիմի սկզբունքներին, և նման բան գոյություն չունի։ Մեր քաղաքացիներին ասում են, որ գրեն Առուշի վրա կամ էլ իրենց կդատեն։ Կան մարդիկ, որ վախի մթնոլորտում գուցե որոշակի քայլերի գնա»,-ասաց Գորիսի քաղաքապետը։

Հարցին՝ արդյոք Սյունիքում միջանցքի հետ կապված շինարարություն է նախագծվում և իրեն փորձում են չեզոքացնել, որ չխոչընդոտի այդ աշխատանքներին, Առուշ Առուշանյանն ասաց.

«Քանի որ գիտեն, որ խոչընդոտելու ենք և չենք թողնելու միջանցքի հետ կապված նման բան տեղի ունենա, ուզում են մեզ ձերբակալեն, որ կարողանան հեշտ լուծում տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: