Պակիստանը շարունակում է ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-...

Պակիստանը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ երկու երկրների ներկայացուցիչները գտնվում են անուղղակի կոնտակտի մեջ, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կոնտակտներ կան, թեկուզ ոչ ուղղակի»,- ասել է նա:

Ասիֆը հավելել է, որ Իսլամաբադը ձգտում է ստեղծել պայմաններ, որոնք կօգնեին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:

Բացի այդ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը լավատեսորեն է տրամադրված ապագայում հակամարտության ապաէսկալացման հարցում: