Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարա...

Խաչվերացի տոնին` սեպտեմբերի 13-ին, Էջմիածնի մայր տաճարում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (կամ համալիրի Սուրբ Գայանե վանքում) ավանդաբար մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, կատարվում է Անդաստան և Խաչի թափոր՝ դուրս բերելով Քրիստոսի խաչափայտի նվիրական մասունքը:

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը (կամ տոնին հաջորդող կիրակի օրը):