Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվր...

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Polsat հեռուստաալիքին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին:

«Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո՝ օգնության փաթեթի շրջանակներում», - հայտարարել է Զալևսկին՝ հավելելով, որ տրանշը կներառի ՀՕՊ միջոցներ:

Արևմուտքի երկրների ռազմական օգնության նոր տրանշների մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ին «Ռամշտայնի» ձևաչափով հերթական հանդիպումից հետո: