«Պատմութունն է ցույց տվել, որ մենք սիրում ենք մեր պետության տեսլականը, բայց որ պետություն ենք ունենում չենք կարողանում պահել։ Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը շատ կարևոր է․ կարծում եմ, որ այս կառավարության ծրագրին պետք է հակադրել մերը՝ ազգայինը։ Ազգային գաղափարախոսությունը մեկ օրում չէ, որ ձևավորվում է, բայց կարելի է ստեղծել 5-10 կետից կազմված ծրագիր, հավաքել մասնագիտական խումբ , դրանով ձևավորելու ժողովրդին ներկայացնել իսկապես ծրագիր։ Մի խնդիր կա, բոլորս հավակնոտ ենք, ասումենք առաջինը մենք լինենք , բայց առաջինն ու վերջին չպետք է լինի, բոլորս մի խնդիր պետք է լուծենք՝ մեր միասնության խնդիրը»,-այս մասին «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժման կազմակերպած քննարկմանը հայտարարեց Կարեն Արիստակեսյանը։
Մանրամասն՝տեսանյութում։



