«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Ռուբեն Մելիքյանը այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ ստացել ահազանգ, որ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին մերժում են ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ։
«Եղել է դեպք, որ դիմել են և անձնագրային բաժինները մերժել են այդ մարդկանց գրանցումը։ Որքանո՞վ է իրավաչափ այս մարդկանց հնարավորություն չտալը՝ մասնակցել այն ընտրություններ, որոնց միջոցով ձևավորվում է ՀՀ իիշխանությունը։ Ես հայտարարել եմ, որ բոլոր այն մարդկանց, ովքեր համապատասխանում են երկու չափանիշի, իրենք օգնելու են դիմել դատարան։ Առաջին չափանիշն այն է, որ մարդիկ ունենան թշնամուն հանձնված քաղաքների և գյուղերի գրանցում»,–ասաց նա և նշեց, որ սա չի վերաբերում օրինակ Ստեփանակերտին կամ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, քանի որ հստակ պետք է տարանջատում դնել, տարբեր իրավիճակներ են։



