Արցախից տեղահանված բնակիչներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը, քանի որ պատերազմից հետո իրենց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից ներից մեկն ասաց , որ նախորդ անգամ կառավարությունից խոստացել են, որ ծրագրում են լուծել սոցիալական հարցերը, ժամանակավորապես գումար կտրամադրեն։
«Բոլորդ գիտեք, որ որոշել են ամսական 25 հազար դրամ տալ մեկ շնչին և առաջարկել են մեզ ինչպես ծախսել փողը, ասել են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք»,- նշեց նա։
Մանրամասերը՝ տեսանյութում։



