Պատերազմական գործողությունների մեկնարկն ու Հորմուզի նեղուցի շրջափակումն արդեն իսկ հանգեցրել են վառելիքի համաշխարհային թանկացումների։
«Al Jazeera»-ի տվյալներով՝ փետրվարի վերջից սկսած բենզինի գների աճ է գրանցվել առնվազն 146 երկրում։
Հեռուստաալիքի վերլուծությունը փաստում է, որ ևս 95 պետություն վառելիքի թանկացման մասին հայտնի է դարձել փետրվարի 28-ին Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։
Քանի որ մի շարք երկրներում գները վերանայվում են միայն ամսվա վերջին, ապրիլին սպասվում է թանկացումների աշխարհագրության էլ ավելի մեծ ընդլայնում։



