«ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել այն ճահճից, որն ինքն է ստեղծել»։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Բայց իրանական հրթիռները նրան էլ ավելի խորը կսուզեն դրա մեջ։ Վաշինգտոնը ստիպված է ընտրություն կատարել Իրանի պայմաններն ընդունելու և աշխարհում իր հեղինակության վերջին մնացորդները կորցնելու միջև», - նշել է Ռեզային։
Հինգշաբթի գիշերը ԱՄՆ-ը կրկին հարվածներ է հասցրել Իրանին։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե իրանական կողմն իբր դիմել է երկրի տարածքին հասցվող ամերիկյան հարվածները դադարեցնելու խնդրանքով։
Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ այնքան հեռու ապագայում» կգրավի Խարկ կղզին և Իրանի նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ։



