Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումնե...

Որպես «Հայաստան» դաշինքի անդամ՝ հայտարարում եմ, որ մեր դաշինքի իրավական թիմի կողմից ԿԸՀ են ներկայացվել ոչ միայն տարբեր տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ, այլև մեր ներկայացուցիչները մասնակցում են ընդդիմության կողմից ներկայացված բոլոր վերահաշվարկների գործընթացներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Նարեկ Մանթաշյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ այն անձինք, որոնք պղտոր ջրում ձուկ որսալու մոլուցքով օրեր շարունակ շրջանառում էին «շեմը չեք հաղթահարի», «Քոչարյանը ձայներ է փոշիացնում», «մանդատ վերցնել-չվերցնել» և նմանատիպ թեզեր, շատ շուտով կհամոզվեն, որ իրենց սրած բիզը հայտնվել է բոլորովին այլ վայրում։

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները»։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·         «Քաղաքացիական պայմանագիր»՝  49, 825 տոկոս

·         «Ուժեղ Հայաստան»՝  23,281 տոկոս

·         «Հայաստան» դաշինք՝  9, 934 տոկոս

·         «Բարգավաճ Հայաստան»՝  3,996 տոկոս:

ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները հասնեն 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կհայտնի նոր Ազգային ժողովում ։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։