Թեհրանը հայտարարել է Ռուսաստանի, Իրանի, Թուրք...

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում «երեք գումարած երեք» ձևաչափով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։