2026 թվականի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է իր պատմության լավագույն արտադրական արդյունքները՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Ընկերության զարգացման ռազմավարությունը հիմնված է արտադրական և ենթակառուցվածքային խնդիրների համալիր լուծման վրա, ուստի հետևողականորեն իրականացվում է արտադրական հզորությունների արդիականացման ծրագիրը»,- ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը։
10 LGMG RTH 100
10 БелАЗ 75585
3 Komatsu 785-7
3 CAT 789D
«ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ժամանակակից արդյունաբերական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան»,-նշել է Խուդոլին։
Նա նաև հավելել է, որ այս համատեքստում 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրական ակտիվների արդիականացմանը։ 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 7 միլիարդ դրամ է հատկացվել սոցիալական ծրագրերի իրականացմանն ու համայնքների աջակցությանը։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն ՊԵԿ-ին վճարած 41,7 մլրդ դրամ հարկերով գլխավորում է 1000 խոշոր հարկատուների 2026 թվականի առաջին կիսամյակի ցանկը։



