Կարևոր է շարունակել ամրապնդել ռազմավարական կապերը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։
«Չափազանց կարևոր է շարունակել ամրապնդել ռազմավարական կապերը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կապերը, և մենք անում ենք ու շարունակելու ենք անել դրա համար ամեն ինչ։ Մենք շատ լավ դինամիկա ունենք Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ, և, իհարկե, շարունակելու ենք ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ», — հավելել է նա։



