Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրիլյան կղզիներ, հաղորդում է Կրեմլը։
Նա այցելել է «Յասնի» ձկնավերամշակման համալիր, զննել է Կուրիլների կենտրոնական շրջանային հիվանդանոցը, Ռուսաստանի հերոս Է. Դ. Նորպոլովի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցը, հանդիպում է անցկացրել Սախալինի մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի հետ։
Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինը առաջին անգամ անձամբ այցելել է Կուրիլյան կղզիներ։



