Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Merc...

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: 
 
«Mercedes»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում: