Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել՝ Աֆղան...

Տաջիկստանը ՀԱՊԿ-ի դաշնակիցներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու համար,  հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն: 

«Տաջիկստանը, որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ իրավիճակը զսպելու եւ այդ երկրից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար: Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ այն փաստը, որ Աֆղանստանի հետ սահմանի որոշ հատվածներ գտնվում են դժվարամատչելի լեռնային տեղանքում, դժվար է միայնակ հաղթահարել այդ խնդիրը», - հայտարարել է ՀԱՊԿ-ում Դուշանբեի մշտական ​​ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը կազմակերպության մշտական ​​խորհրդի նիստում:

«Այս համատեքստում արդիական է մնում Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թ. սեպտեմբերի 23-ի «Տաջիկ-աֆղանական սահմանն ամրապնդելու գործում Տաջիկստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին» որոշման կատարման ապահովման անհրաժեշտությունը: Ուստի կցանկանայինք կազմակերպության անդամ երկրներին կոչ անել նպաստել այս փաստաթղթի լիարժեք իրականացմանը», - եզրափակել է մշտական ​​ներկայացուցիչը: