Սյունիքի միջանցք չի լինի․ աշխարհաքաղաքական նո...

Իրանի արտգործնախարար Հասեյն Ամիր Աբդոլահիանի հոկտեմբերի 7-ին Մոսկվա կատարած այցը ազդարարեց աշխարհաքաղաքական մի մեծ խաղի՝ Սյունիք էպիկտրոնով փուլի ավարտի մասին։ Այս այցի ընթացքում Իրանն ու Ռուսաստանը եկան համաձայնության հայտնի 6-ի ֆորմատի կամ այլ կերպ 3 + 3 ֆորմատի աշխատանքների մեկնարկի մասին։

Հիշեցնենք, որ 6-ի ֆորմատը Իրանի նախկին ԱԳՆ Զարիֆի առաջարկն էր, որը ռուսները դարձրին 3+3, որը հնչեցվել է 44-օրյա պատերազմից հետո։ Ռուսաստանն առաջարկել է Կովկասում ստեղծել նոր ձևաչափ, որը կներառի կովկասյան երեք պետություններ ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, և նրանց երեք «մեծ հարևանները» ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Հայաստանը և Սյունիքով անցնելիք «թուրքական միջանցքը» դարձել էին աշխարհաքաղաքական այս խաղի էպիկենտրոնը։

Իրանը լավ հասկանալով, թե ինչպիսի հետևանք կունենա իր համար «թուրքական միջանցքը», հենց կսզբից ցույց տվեց իր անհամաձայնությունը այդ գաղափարի իրագործմանը։ Իրանական ճնշումներին ի պատասխան Ադրբեջանի զինված ուժերը փակեցին Հայաստան-Իրան միջպետական՝ Գորիս-Կապան ճանապարհի, Որոտանի 20 կիլոմետրանոց հատվածը, այդ հատվածում ձերբակալեցին իրանցի վարորդների, ինչպես նաև սկսկեցին հարկել իրանական մեքենաները։ Սա բերեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների առավել մեծ լարման։

Իրանի համար Հայաստանի հետ ցամաքային սահմանի պահպանումը կարևոր է թե անվտանգության տեսանկյունից, և թե տնտեսական հետաքրքրությունների տեսանկյունից, հատկապես այն ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ Իրանում հայտնաբերվել են գազի նոր հսկայական պաշարներ։ Գազի պաշարների առումով Իրանն ըստ էության միակ մրցակիցն է Ռուսաստանի Դաշնությանը և «թուրքական միջանցքը» կարող էր մեկուսացնել Իրանին, ինչը կդժվարացներ իրանական գազը Եվրոպա հասցնել, որը ռուսական գազի հիմնական շուկան է։

Ստացվում է, որ աշխարհաքաղաքական այս կոնֆլիկտում Իրանն ու Ռուսաստանը տարբեր կողմերում էին։ Բայց, թե Իրանը թե Ռուսաստանը պատրաստ չէին առճակատման, ակնկալվում էր, որ երկու գազային գիգանտները ընդանուր հայտարարի կգան, ինչը և տեղի ունեցավ։ Ադրբեջանին ճնշման ժամանակահատվածում, ռուս-իրանական տանդեմը, համաձայնության է եկել, Կասպից ծովի հարավում հայտնաբերված իրանական գազի պաշարների 25%-ի համատեղ շահագործման մասով։

Այդ ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտարարեց՝ ոչ մի միջանցքի հարց չի քննարկվում, դրանով փակելով, նոյեմբերի 9-ից հետո, քննարկվող Մեղրիի միջանցքը։ Բայց Հայաստանի համար, կառուսելի ուրիշ պտույտ է սկսել։ 3+3 ձևաչափը իրենից ենթադրում է, կովկասյան թզուկներում իրենց ներկայությունը պիտի ունենան, հարևան հսկաները։ Այստեղ է, որ Հայաստանին պարտադրվում է հակահայկական օրակարգ։

Հայաստանում ներկայություն ունեն՝ Ռուսաստանը ու Իրանը, իսկ ադրբեջանում՝ Ռուսաստսնը ու թուրքիան։ Հայաստանին պարտադրվում է, թուրքիայի ներկայությունը, իսկ ադրբեջանին Իրանի ներկայությունը սեփական երկրում։ Ադրբեջանում 30 տարի ծվարած Իսրայելը, կարող է ֆիասկոյի ենթարկվել, եթե Իրանը մուտք գործի Ադրբեջան։ Հետևություն՝ այս ծրագիրը կարող է տապալել՝ Իսրայելը։