Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին զգուշավորություն...

Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցի վերաբերյալ իր հայտարարություններում և գործողություններում, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունը Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպումը տեղի է ունեցել Մալայզիայում ընթացող ԱՍԵԱՆ-ի պաշտպանության նախարարների 12-րդ հանդիպման շրջանակներում։

«Թայվանի նեղուցի երկու կողմերի վերամիավորումը անշրջելի պատմական միտում է։ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցի վերաբերյալ իր հայտարարություններում և գործողություններում և հստակ դիրքորոշում ընդունի Թայվանի անկախության դեմ», – ասել է Դոնգ Ջունը։