 
     
								Բահրեյնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին:
Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային զարգացումները:







