Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Զորի Վարդանյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։