Ստամբուլ՝ ձմռանը, Անկարա՝ ամռանը. անսովոր առա...

Թուրքիայի բնակիչներն առաջարկել են Ստամբուլը դարձնել երկրի ձմեռային մայրաքաղաք՝ ելնելով նրա ավելի մեղմ կլիմայից, կիրակի օրերին փակել առևտրի կենտրոնները, իսկ պետական ծառայողներին տեղափոխել քառօրյա աշխատանքի։ Ինչպես հաղորդում է Sozcu պարբերականը, այս և այլ նախաձեռնությունները Թուրքիայի խորհրդարան են ստացվել վերջին մեկ ամսվա ընթացքում։

Ամենաարտասովոր առաջարկներից է Ստամբուլը ձմեռային, իսկ Անկարան ամառային մայրաքաղաք հայտարարելու գաղափարը։ Բացի այդ, քաղաքացիները հանդես են եկել մասնավոր խուզարկուների գործունեությունն արգելելու, կիրակի օրերին առևտրի կենտրոնների աշխատանքը դադարեցնելու և պետական աշխատողների համար 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու նախաձեռնություններով։

Sozcu-ի տվյալներով՝ հուլիսին Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը ստացել է ավելի քան 1,6 հազար դիմում-բողոք, որոնցից ընդամենը 207-ն են ներկայացվել կանանց կողմից։