Դատախազությունը Միքայել Մինասյանին հրավիրել է...

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գույքի ծագման ուսումնասիրության արդյունքում նախնական ամփոփագիր է կազմվել։ «Ազդարար» պաշտոնական կայքում հրապարակված ծանուցմամբ՝ հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը նրան հրավիրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ծանուցման համաձայն՝ Մինասյանը ծանուցումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի ծանոթանալու ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերին, այդ թվում՝ դրա հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ինչպես նաև ներկայացնելու իր դիրքորոշումն ու հայտարարագիրը։

Եթե նշված ժամին ներկայանալ չի կարող, նրան առաջարկվում է նախապես համաձայնեցնել այլ օր և ժամ։