Սպասվում է, որ հայկական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ խաղաղ պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հերթական հանդիպումն անցկացվի։