Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանից:
Ըստ փաստաբանի՝ նախնական տեղեկություններով Ասատրյանի եղբոր վրա կրակել են:
Նշենք՝ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Նրա հաղորդմամբ՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։



