Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք գաղտնի կերպով կառուցվել է միջուկային ռեակտոր, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին։
Այն կառուցվել է Դեյր էզ-Զոր շրջանում։
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները օգոստոսին այցելել են Սիրիայի մի քանի վայրեր և հաստատել նախկինում կասկածվող միջուկային օբյեկտների գոյությունը։
Ըստ գործակալության՝ Ասադի կառավարությունը չի հայտարարել միջուկային նյութերի, օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության մասին, ինչպես պահանջվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում երաշխիքների համաձայնագրով։
Ստուգված օբյեկտների թվում են եղել Դեյր էզ-Զոր տարածքում կառուցվող ռեակտորը, միջուկային վառելիքի արտադրության օբյեկտը և վառելիքի պահեստավորման մեկ այլ օբյեկտ։



