Սի Ծինփինը հանդիպում է ունեցել օտարերկրյա խոշ...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպում է ունեցել խոշոր օտարերկրյա  ընկերությունների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինի Ժողովրդական հավաքների տանը։

Մարտի 23-24-ին Չինաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Չինաստանի զարգացման համաժողովը։ Մասնակցել են օտարերկրյա ընկերությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ, գերազանցապես ամերիկյան։ Դրանց թվում էին Apple-ը, AstraZeneca-ն, Blackstone-ը, BMW-ը, Otis, Samsung-ը, Siemens-ը եւ Pfizer-ը։

2024թ. ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը Չինաստանի մայրցամաքային մասում կազմել է 826,25 մլրդ յուան (114,7 մլրդ դոլար), ինչը 27,1 տոկոսով ավելի քիչ է, քան 2023թ.։