Շուշիում կայացել է Էրդողանի և Ալիևի հանդիպում...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի օկուպացրած Շուշի բերդաքաղաք այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ ավարտվել է երկու նախագահների առանձնազրույցը, ապա ստորագրվել են համագործակցության խորացման փաստաթղթեր, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս: 

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը նաև կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա (Ֆիզուլի):