«Շուշա»-ն՝ Սալոնիկի հանրային տրանսպորտի վրա․...

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հայտնում է, որ ադրբեջանցիները սադրիչ քայլեր են իրականաացնում Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Մանասվորապես քաղաքային ավտոբուսների վրա պատկերված է Շուշի քաղաքի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով ասած՝ «Շուշա» գրառմամբ։ Օգտատերը լուսանկարին կից գրել է․

«Քաղաք Սալոնիկ՛ Հունաստան 23-11-2021 ժամը 16։30…! Սալոնիկ քաղաքի հասարակական տրանսպորտի վրա փակցված է ադրբեջանական գովազդ հուներեն տպված։ Անբարոյականի զավակներ (կոպիտ չեմ ուզում ասեմ, ինչի տղեք) մեծ ու փոքր մեզ խայտառակ արեցիք թե Հայաստանում եւ թե սփյուռքում։ Հասկանում եք մեր նվաստացման ու փոքրացման աստիճանը։ Նկարը ինձ ուղարկելա ծանոթ հույն ընկեր։ Կամ Շուշիում կամ Եռաբլուրում ձեզ պիտի մատաղ անեն դավաճաններ»։

Դրանից հետո մեկ այլ գրառմամբ նա Սալոնիկում բնակվող հայրենակիցներին կոչ է արել

«Սալոնիկում բնակվող հայեր արդեն մեր արժանապատվության հետ են խաղում, բոլորիդ կոչ եմ անում եւ խնդրում հավաքվենք հայկական եկեղեցու մոտ եւ քննարկենք այս լուրջ հարցի շուրջ»։

Այս ամենին արձագանքել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը՝ նշելով․

«Հունաստանում ՀՀ դեսպանությունըտեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին եւ իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի եւ ապագայում չկրկնվի»։