Վաղը Վաշինգտոնում կկայանա միջազգային կոնֆերանս՝ նվիրված «Ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների» թեմային, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Կապիտոլիումի շենքում նախատեսված միջոցառումը կազմակերպում է «Բաքվի նախաձեռնողական խումբը», որն Ադրբեջանը ստեղծել է 2023 թվականին։
Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այս կառույցն իր գործունեության սկզբնական շրջանում հանդես է եկել «ֆրանսիական գաղութատիրության» դեմ պայքարի դիրքերից, իսկ ավելի ուշ թիրախավորել է նաև Հնդկաստանի իշխանություններին։
Վերջին ամիսներին «Բաքվի նախաձեռնողական խումբն» իր գործունեության հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցիների «էթնիկ զտումների» թեմայի վրա։



