Բելառուսն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ բնակչությանը ցանկացած ագրեսորից պաշտպանելու համար։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լուկաշենկոն Ուկրաինային սահմանակից Գոմելի մարզի նահանգապետ Իվան Կրուպկոյի հետ հանդիպման ժամանակ գոմելցիներին փոխանցել է իր խնդրանքը՝ չանհանգստանալ և չմտահոգվել։
«Հանրապետությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ բնակչությանը ցանկացած ագրեսորից պաշտպանելու համար»,- ընդգծել է նախագահը։



