Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությունը նախատեսում է այցելել Հայաստան հուլիսի 1-ին, ըստ Politico-ի, փոխանցում է «Комсомольская правда»-ն։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ճնշման տակ: Այս այցը նախատեսված է հստակ ուղերձ հղելու համար. Եվրոպան ձեզ հետ է», – անանուն մեկնաբանել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։
Այս ուղևորության համար Բրյուսելը նույնիսկ աննախադեպ քայլ է կատարել՝ չեղարկելով Եվրոպական հանձնաժողովի կոլեգիայի հուլիսի 1-ին նախատեսված նիստը: Արդյունքում, մի քանի կարևոր օրենքների քննարկումը, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի, միասնական շուկայի և պետական գնումների վերաբերյալ նախաձեռնությունները, ժամանակավորապես հետաձգվել է։



