Շուռնուխում հիմնանորգվում է նաև երկհարկանի բա...

Շուռնուխում բարերարների աջակցությամբ կառուցվող առանձնատներից բացի, Գորիս համայնքի միջոցներով հիմնովին նորգվում է  բազմաբնարան շենք, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Նշվում է, որ բնակավայրի կենտրոնում կառուծված շենքը ռմբակոծվել էր 1990-ականներին, մնացել էին միայն կիսավեր պատերը։ Շենքի հիմնովին նորոգման հարցը բնակավայրի բնակիչները ներկայացրել էին համայնքի ղեկավարին։ Իրենց տները կորցրած 12 ընտանիքներից բացի, գյուղում կան այլ բնակիչներ, ովքեր բնակարանի խնդիր ունեն և խնդրանքով դիմել են համայնքի ղեկավարին, Առուշ Առուշանը ընթացք է տվել բնակիչներին հուզող խնդրի լուծմանը։

Այժմ շենքը հիմնովին նորոգվում է։ Արդեն մի քանի օր է՝ աշխատանքների մեկնարկը տրված է։