Շտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ ավ...

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, շտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 33 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վահագն Ղ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: