Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Կան Սուն Նամի հետ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Շոյգուն իր հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ բանակցություններում մտադրություն է հայտնել հետևողականորեն զարգացնել երկկողմ կապերը Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև բոլոր ուղղություններով։
«Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները կնպաստեն պաշտպանական գերատեսչությունների գծով փոխգործակցության ամրապնդմանը», - հավելել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստանի կարևոր գործընկերն է, որի հետ նրան կապում են համագործակցության հարուստ պատմությունը և ընդհանուր սահմանը:
Ռուսական պատվիրակությունը, ինչպես նաև չինական պատվիրակությունը Փհենյան մեկնելու հրավեր են ստացել՝ մասնակցելու 1950-1953 թթ․Կորեական պատերազմի ավարտին կնքված զինադադարի 70-ամյակի միջոցառումներին։