Շոյգուն բանակցություններ է վարել Կիմ Չեն Ընի...

Հունիսի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարճատև աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան, հայտնել է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։

Հաղորդագրության համաձայն՝ Շոյգուին Փհենյանում ընդունել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Բարեկամական փոխըմբռնման մթնոլորտում անցած զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի և Կորեական թերակղզու վերաբերյալ», - գրել է Ռուսաստանի դեսպանատունը։

Նույն օրը Սերգեյ Շոյգուն վերադարձել է Ռուսաստան։