Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալպեր տուրիստական արշավի չէր գնա, բայց կընկերակցեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է հինգշաբթի, Բավարիայի Ֆյուսեն քաղաքի բնակիչների հետ զրույցի ժամանակ։
«Ո՞ւմ հետ հյուղակներով արշավի (Բավարիայում այսպես են անվանում Ալպերի զբոսաշրջային արահետներով արշավները) չէի գնա՝ Պուտինի»,- պատասխանել է Շոլցը հյուրերից մեկի համապատասխան հարցին։
Շոլցը պատրաստ է, ըստ իր խոսքերի, նման ճանփորդության համարձակվել Մակրոնի եւ Սանչեսի ընկերակցությամբ, որը, կանցլերի կարծիքով, «լավ մարզական վիճակում է»։