
Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: