Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների:
Ի նշան սգո՝ Կառավարության շենքից իջեցվել է պետական դրոշը:
Նշենք, որ ողբերգության հետևանքով զոհվել է այս պահի դրությամբ 16 քաղաքացի, ևս 2-ը համարվում է անհետ կորած:
Լուսանկարները՝ ֆոտոլուրի: