Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը պետական սեփականություն դարձնելու մտադրությունից։ Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ցանկանում է ոչ միայն բռնագանձել առանձնատունը, այլև այն վերածել տարեցների խնամքի կենտրոնի։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 24-ին, Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի՝ «սարի գլխին սարքած տունը» պետք է դառնա տարեցների խնամքի կենտրոն։
Այդ ժամանակ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գույքը պետք է վերադարձվի պետությանը՝ օրինակ բերելով նրա փեսայի՝ Կարապետ Գուլոյանի առանձնատան բռնագանձումը։
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի առանձնատան վերաբերյալ Փաշինյանի մտադրությունները շարունակում են մնալ օրակարգում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գույքը պետական սեփականություն դարձնելու, այլև դրա հետագա օգտագործման կոնկրետ նպատակի մասին է։
Հատկանշական է, որ Փաշինյանը Ծառուկյանի առանձնատան ճակատագրի վերաբերյալ հայտարարություններ էր անում նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ այն ներկայացնելով որպես իր քաղաքական ծրագրերից մեկը։



