Օտարերկրյա ռազմական կցորդները ծանոթացել են ՀՀ...

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ 

Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։