ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Կիպրոս հարաբերու...

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։

 ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու համագործակցության շարունակական զարգացմանը։

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։