Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։
«Դիվանագիտական լուծումը մեզանից հեռանում է, սակայն, եթե կարողանանք կառուցողական դեր խաղալ, մենք պատրաստ ենք հասնել դրան», - ասել է նա։
Պետքարտուղարն ընդունել է, որ այսօր բանակցությունների միջոցով ճգնաժամի ավարտի հեռանկարները չեն երևում, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել որոնել ցանկացած հնարավորություն խաղաղ հանգուցալուծման հասնելու համար։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ում մտահոգությամբ են հետևում իրավիճակի զարգացմանը և էսկալացման ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել հակամարտության մասշտաբների ընդլայնմանը։



