2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ, դատավորներ Սեդա Սաֆարյանի, Էդգար Շաթիրյանի և Դավիթ Խաչատուրյանի, ՍԴ մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանի և ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի կազմով այցելել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում, ԱՄՆ այլ դաշնային դատարաններում, ինչպես նաև ԱՄՆ այլ դաշնային մարմիններում և իրավունքի գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։



