Քաղաքական հետապնդում է մեր նկատմամբ. վստահ եմ...

«Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին մեթոդներին՝ կալանավորումներ, ձերբակալություններ։ Ամենավատն այն է, որ միանգամից տրվում են իրավական գնահատականներ ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից: Այսինքն, դեռևս չկա որևէ վճիռ, որևէ եզրակացություն, որևէ իրավական վերջնական փաստաթուղթ, բայց իրենք արդեն դա որակում են որպես ընտրակաշառք։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում մեր գնահատմամբ։ Ես վստահ եմ, որ մեր ընտրողները ունենալու են ավելի մարտական տրամադրվածություն, ավելի վճռականություն, և ես կոչ եմ անում բոլորին գնալ ընտրության ամսի 25-ին և իրենց վճռական խոսքը ասել՝ իրենց ձայնը տալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին, որովհետև վերջին հաշվով դա բխում է մեր ժողովրդի շահերից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։