Մոսկվան և Կիևը փոխանակել են 270-ական ռազմագեր...

Ռուսաստանը հայտարարել է ռազմագերիների նոր փոխանակման մասին, որի շրջանակներում ուկրաինական գերությունից ազատ է արձակվել 270 զինծառայող: Դրա դիմաց Կիևին հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Վերադարձված ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանց աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան», - հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտնել է, որ տեղի է ունեցել քաղաքացիական անձանց փոխանակում, որի արդյունքում յուրաքանչյուր կողմից վերադարձվել է յոթ մարդ։

Հոկտեմբերի 22-ին կողմերը փոխանակել են նաև զոհվածների աճյուններ. Ռուսաստանը հանձնել է 252 մարմին, իսկ Ուկրաինան վերադարձրել է 25-ը։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ 2026 թ. սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների 18 փոխանակում. նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, որի շրջանակում յուրաքանչյուր կողմից վերադարձվել էր 103 մարդ։