«Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ թեկնածուն ինչպիսի աջակցություն ունի և անկասկած իշխող ուժը ունի այդ տվյալը, որ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն 50%-ից ավել ձայն է հավաքում։ Եթե նախկինում, Հայաստանում մի շարք ընդդիմադիր համայնքապետեր ընտրությունները հաղթելուց հետո են հետապնդվել, ինչպես օրինակ, Մամիկոն Աստանյանը, այսօր այլևս իշխանությունը չի սպասում, որ ընտրությունները լինեն, արդեն այս գլխից ձերբակալում են։ Սա, բնականաբար, իշխանության վախերն են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



