Սաուդյան Արաբիան հարձակողական գործողություն է...

Ըստ եմենյան աղբյուրների՝ Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ խոշոր ռազմական հարձակման ծովից և, հնարավոր է, ցամաքից՝ Եմենի կենտրոնական հատվածում, որպեսզի ճեղքի արատավոր շրջանը, որը խանգարում է Կարմիր ծովի հարավային մասով նավթի արտահանմանը։ Դրա մասին հայտնում է The Guardian-ը։

Սաուդյան զորքերը, ինչպես հաղորդվում է, մոտենում են Եմենի արևելքից, ինչը կարող է ցամաքային հարձակման նախապատրաստություն լինել։

Դրան զուգահեռ՝ Էր Ռիադը փորձում է ռազմածովային կոալիցիա կազմակերպել՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների հարձակումներից նավագնացությունը պաշտպանելու համար։