Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանն այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ: Ավագանու անդամները պնդում են՝ պայմանները սարսափելի են, և դա՝ 149 միլիոն դրամի դիմաց:
«Սա խայտառակություն է: Մենք նման ակնկալիքներ չունեինք: Ինչքան էլ ցավալի է, «Յունիգրաֆ-Իքս»-ի (նախկինում թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող կազմակերպություն. խմբ.) պայմանները, ուր այցելել էինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, մի քանի անգամ ավելի լավն էին, քան քաղաքապետարանի ստեղծած ՀՈԱԿ-ի պայմանները»,-նշեց Թեհմինա Վարդանյանը:
Ըստ Խաժակյանի էլ՝ սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Անի Խաչատրյանն էլ դժգոհեց՝ տնօրեն, փոխտնօրեն գույություն չունի շենքում:
Խաժակյանի տեղադրած տեսանյությում երևում է, որ նույն վանդակում մեկից ավելի կենդանի է պահվում, վանդակների վրա փակցված չեն նշումները, թե որտեղից են կենդանիները և երբ են վերցվել, չկան համապատասխան պահարաններ ու սառնարաններ՝ դեղերի համար:
Լուսանկարները՝ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:






